Ռուսական Շախտի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթող է կառուցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությա զոհերի հիշատակին նվիրված կոթողի բացման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է Շախտիի քաղաքապետ Սերգեյ Պոնամարենկոն, հավաքվել է Շախտիի ավելին քան 1000 բնակիչ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը` վկայակոչելով «Ինտերֆաքս-Յուգ» գործակալությանը: 2,5 մետր բարձրությամբ կոթողը, որի վրա խաչ է պատկերված, կերտված է տուֆից: Կոթողը տեղակայվել է մի վայրում, որտեղ առաջիկայում կծավալվի հայկական եկեղեցու եւ մշակութային-լուսավորչական կենտրոնի շինարարությունը: Քաղաքում բնակվում է հայ ժողովրդի ավելի քան 5 հազար ներկայացուցիչ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---