Միրզոյան․ Սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա

Միրզոյան․ Սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում, անդրադառնալով սահմանազատման խնդրին, հայտարարել է, որ սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։

Նա հավելել է, որ 2022-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները կրականացվեն ըստ Ալմաթիի հռչակագրի։

«Թե որ քարտեզով` պայմանավորվածություն չկա։ Սահմանազատման համար պետք է հիմք ծառայեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելիները։ Եթե դա 1975 թվականի քարտեզն է, ուրեմն 1975-ի քարտեզն է։ Հակառակ դեպքում բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումներն իրենց ձեռնտու քարտեզների մասին», - ասել է ԱԳ նախարարը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանազատման հիմքում ընկած քարտեզի շուրջ հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ։ «Սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք, բայց չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը»,- ասել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել էր և հայտարարել, որ ըստ Պրահայի և Սոչիի հայտարարությունների, «որևէ համաձայնություն չկա սահմանազատումը որևէ քարտեղի հիման վրա անցկացնելու վերաբերյալ»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---