Ծանրամարտի ԱԱ-ն Հայաստանում չի անցկացվի․ Ընտրվել է Բահրեյնը

Ծանրամարտի ԱԱ-ն Հայաստանում չի անցկացվի․ Ընտրվել է Բահրեյնը

PanARMENIAN.Net - Ծանրամարտի 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում չի անցկացվի։

Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած նիստի ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, թե որ երկիրը հաջորդ տարի կհյուրընկալի աշխարհի առաջնությունը։, հայտնում է Արմենպրեսը։

Առաջնությունը կկայանա Բահրեյնում:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան։

Հայաստանն ընթացիկ տարում հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---