Բարբարա Բոքսեր. Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ապացուցված փաստ է26 ապրիլի 2009 - 02:20 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր Բարբարա Բոքսերը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 94-ամյակի կապակցությամբ: «94 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սկսվեց հայ ժողովրդի սիստեմատիկ ոչնչացումը: Հայերին արտաքսում էին իրենց տներից եւ բռնագաղթում դեպի Միջին Արեւելք: Շուրջ 1,5 միլիոն հայեր սպանվեցին XX դարի առաջին ցեղասպանության ժամանակ»,-ասվում է սենատոր Բոքսերի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ սենատորը հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մեկնարկած գործընթացը կհանգեցնի նրան, որ Թուրքիայի կառավարությունը, վերջապես, կճանաչի Հայոց ցեղասպանության մասին անհերքելի ճշմարտությունը: «Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Հայոց ցեղասպանությունը ոչ մեղադրանք է, ոչ էլ անհատական տեսակետ: Այն պատմականորեն ապացուցված փաստ է, իսկ փաստերն անհերքելի են: Մենք երբեք չպետք է օրինականացնենք նրանց կարծիքը, ով ժխտում է մարդկության դեմ կատարված հանցագործությունը»,-հայտարարել է Բոքսերը: Ըստ սենատորի, պետք է հասկանալ, որ նման հանցագործությունները շարունակվում են այսօր Դարֆուրում: «Այն, ինչ կատարվեց հայ ժողովորդի հետ Օսմանյան կայսրությունում, Ցեղասպանություն էր, եւ նույնը կատարվում է այժմ Դարֆուրում, չնայած նրան, որ Սուդանի կառավարությունը ժխտում է դա»,-ընդգծել է սենատորը: Նրա խոսքերով, ցեղասպանություններն ապագայում կանխելու փորձերը հարկավոր է սկսել ճշմարտությունից: «Ճանաչելով ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, մենք կկարողանանք վերջ տալ զանգվածային սպանություններին ողջ աշխարհում»,-հայտարարել է Բ.Բոքսերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |