Ալի Բաբաջան. Շուտով վեցակողմ բանակցություններ կսկսվեն Ղարաբաղի շուրջ30 ապրիլի 2009 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում վեցակողմ բանակցություններ կսկսվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ: Այդ մասին Թուրքիայի խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, բոլոր այն քայլերը, որ ձեռնարկում է Թուրքիան Կովկասում, բխում է Ադրբեջանի շահերից: «Թուրքիան չափազանց շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ ողջ աշխարհի ուշադրությունն այս գործընթացի հանդեպ աճել է: Բանակցությունները պետք է սկսվեն արդեն մի քանի ամսից: Սակայն տարածաշրջանին վերաբերող հարցերի համապարփակ քննարկման ժամկետը կորոշվի այն բանից հետո, երբ վեց երկրներ` Թուրքիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Շվեյցարիան, Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցնեն դա իրենց դիվանագիտական ուղիներով: «Մենք ձգտում ենք ոչ միայն կարգավորել հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, այլ նաեւ լիովին կարգավորել Բաքվի ու Երեւանի հարաբերությունները»,-ընդգծել է Բաբաջանը, գրում է են թուրքական ԶԼՄ-ները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանն ոչ մի առաջարկ չի ստացել այնպիսի բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, որի մասին խոսել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |