2009 թվականի առաջին եռամսյակում 11,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները30 ապրիլի 2009 - 15:49 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 11,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 668.7 մլն խ.մ: Այդ մասին հաղորդել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում իրացվել է 625.5 մլն խ.մ, ինչը 11,2 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատ 9,4 %-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 268.0 մլն խ.մ: Արդյունաբերությունը սպառել է 73.9 մլն խ.մ, ինչը 6,7%- ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Էներգետիկայի բնագավառը իրացրել է 125.0 մլն խ.մ, ինչը 29.5 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում փոքր-ինչ ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից սպառված բնական գազի ծավալները՝ կազմելով 69.9 մլն խ.մ: 5.3%-ով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ 88.7 մլն խ.մ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մենաշնորհատեր է ՀՀ ներքին շուկայում ռուսական բնական գազի առաքման եւ բախշման ոլորտներում : Գազը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով: Ընկերությունը ստեղծվել է 1997թ.: «Գազպրոմ» ԲԲԸ-ի բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է շուրջ 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժնեմասը 20 տոկոս է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |