Այսուհետ «խոզագրիպը» կկոչվի «գրիպ A (H1N1)» 1 մայիսի 2009 - 00:56 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մի շարք երկրների կառավարությունների եւ մսամթերքի ոլորտի ներկայացուցիչների պնդմամբ որոշել է այլեւս չօգտագործել «խոզագրիպ» եզրույթը գրիպի այս տարատեսակի համար` փոխարինելով այն հարուցիչի տեխնիկական անվանումով` «գրիպ A (H1N1)», ասվում է կազմակերպության կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ:Նախկինում մսի եւ մսամթերքի արտադրողներն, ինչպես նաեւ որոշ երկրներ եւ ԵՄ ներկայացուցիչներ կոչ են արել փոխել հիվանդության անվանումը, քանի որ, իրենց կարծիքով, այն մոլորեցնում է մարդկանց: Մարդիկ, վախենալով վարակից, հրաժարվում են խոզի մսից, թեեւ, ինչպես հավաստիացնում են մասնագետները, մսի օգտագործումն ոչ մի վտանգ չի ներկայացնում առողջության համար: Արդյունքում, կարծում են փորձագետները, խողաբուծական ոլորտը կարող է մեծ ֆինանսական կորուստներ կրել: Հինգշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է խոզագրիպով հիվանդանալու 236 դեպք: Ըստ կազմակերպության, հիվանդներն ամենից շատ են Մեքսիկայում` 97: Ընդամենը գրանցվել է ութ մահացու դեպք, յոթը` Մեքսիկայում, մեկը` ԱՄՆ-ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |