Մուրադ Մուրադյանը «Ռուսական դաստակերտի վերածնունդ» հիմնադրամի կողմից պարգեւատրվել է «Մշակութային ժառանգություն» մրցանակով 4 մայիսի 2009 - 17:41 AMT PanARMENIAN.Net - 2004-ից սկսած «ԲԱՄՈ» ընկերությունը վերականգնողական աշխատանքներ է իրականացրել «Վոլկով իշխանների պալատները: Յուսուպովների պալատում»: Մոսկվայում 16-19-րդ դդ ճարտարապետության եզակի պահպանված հուշարձաններից մեկի վերածնության համար «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի նախագահ Մուրադ Մուրադյանը պարգեւատրվել է «Մշակութային ժառանգություն» մրցանակով:Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել «ԲԱՄՈ» ընկերությունների մամլո քարտուղարությունից, վերականգնողական աշխատանքները շարունակվում են, եւ ընդհանուր առմամբ «Յուսուպյան պալատի» վերականգնման համար ծախսվել է մոտ 850 միլիոն ռուբլի: «Ռուսական դաստակերտի վերածնունդ» հիմնադրամի կողմից շնորհվող «Մշակութային ժառանգություն» Ազգային մրցանակի 9-րդ հանձնման արարողությունը տեղի ունեցավ 2009թ. ապրիլի 29-ին Մոսկվա քաղաքի կառավարության շենքի փոքր դահլիճում: Մրցանակաբաշխությանը ներկա էին ՌԴ կառավարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ եւ մշակութային ժառանգության հետաոտողներ: «ԲԱՄՈ» ընկերությունների աշխատանքի շնորհիվ վերականգնվել են հիմնականում պալատի հանդիսությունների դահլիճները, կաղնե հատակը, 18-րդ դարի սալիկապատ օջախները, ինչպես նաեւ վերականգնվել է դահլիճների առաստաղի եւ պատերի զարդանկարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |