Մխիթարյանն ու Խաչանովն աջակցություն են հայտնել Օզբիլիսին

Մխիթարյանն ու  Խաչանովն աջակցություն են հայտնել Օզբիլիսին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնող Արազ Օզբիլիսին և հաջողություն մաղթել նրան ընտրություններում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ մարզիկն ու անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը մեր երկրում։

Ես քո կողքին եմ, իմ ընկեր, և մաղթում եմ քեզ հաջողություն»,-գրել է Մխիթարյանը։

Օզբիլիսին աջակցություն է հայտնել նաև հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում,։

«Առաջնակարգ մարզիկ, որն արժանի է լինել ՀՖՖ նախագահ։ Համոզված եմ, որ նա անհրաժեշտ ներդրումը կունենա հավաքականում»,–գրել է Խաչանովը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։ Օզբիլիսից բացի պաշտոնին հավակնում է նաև ՀՖՖ գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---