Գեղասահքի ԵԱ-ում ՀՀ միակ ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ

Գեղասահքի ԵԱ-ում ՀՀ միակ ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ

PanARMENIAN.Net - Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի արդյունքներով դուրս է եկել եզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել: Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև հունվարի 14-ը Կաունաս քաղաքի «Ժալգիրիս» մարզահամալիրում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---