ԱՀԿ եվրոպական գրասենյակը կարմրուկի դեմ շտապ պատվաստումների կոչ է արել

ԱՀԿ եվրոպական գրասենյակը կարմրուկի դեմ շտապ պատվաստումների կոչ է արել

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ–ի եվրոպական գրասենյակը կարմրուկի դեմ շտապ պատվաստումների կոչ է արել։

2023–ի 10 ամսում Եվրոպայում կարմրուկով հիվանդության 30 անգամ ավելի շատ դեպք է գրանցվել, քան 2022–ին՝ 30, 000–ի դիմաց եղել է 941 դեպք։ Այդ են վկայում կազմակերպության տվյալները, գրում է ՌԲԿ–ն Politico–ի վրա հղումով։

ԱՀԿ–ում հայտարարել են, որ հիվանդացության բռնկումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում՝ 2020-2022թթ․երեխաների պլանային իմունիզացիայի ոլորտում առաջացած բացթողումների հետ։

Ըստ եվրոպական գրասենյակի, տարածաշրջանում ավելի քան 1․8 մլն երեխա չի պատվաստվել այդ ընթացքում կարմրուկի դեմ։

2023–ի երկրորդ կեսին կարմրուկի դեպքերի աճ է գրանցվել նաև Հայաստանում, դեպքերը շարունակվում են նաև 2024–ին։ Մահվան մեկ դեպք է գրանցվել։ 2024-ին Հայաստանում հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք, վարակվածներից 25–ը երեխա է, 7–ը՝ մեծահասակ։ 2023 թ. դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

Ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---