Թբիլիսին պաշտոնապես չի մեղադրել Ռուսաստանին ապստամբությունը կազմակերպելու եւ ֆինանսավորելու համար 6 մայիսի 2009 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վրացական կողմը հանդես չի եկել Մուխրովանի զինվորական զորամասում տեղի ունեցած ապստամբության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը ՌԴ-ի մասնակցության մասին պաշտոնական հայտարարությամբ: «ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, թե իբր Վրաստանի ղեկավարությունը Ռուսաստանին է մեղադրել տանկային գումարտակում զինվորկան ընդվզման փորձին մեղսակից լինելու համար»,-ասված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ բոլոր հայտարարությունները չհաջողված ապստամբությանը ռուսական կողմի մեղասկցության մասին, արել են մարդիկ, որոնք կան Վրաստանի ՆԳՆ հրապարակած տեսագրություններում: Վրաստանի նախագահը, ինչպես նաեւ մյուս պաշտոնյաներն, ուղղակի կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել սադրիչ գործողությունները»,-ասվում է հայտարարության մեջ: Վրաստանի ԱԳ նախարարությունը նշում է նաեւ, որ «հայտարարության հեղինակների հիստերիկ արձագանքը վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ նրանց, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ռուսական կողմի, խիղճը հանգիստ չէ»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |