Գաղութում մահացել է Ալեքսեյ Նավալնին16 փետրվարի 2024 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է գաղութում։ Այդ մասին հայտնել է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչությունը։ Նա իրեն վատ է զգացել զբոսանքի ժամանակ և կորցրել է գիտակցությունը՝ բժիշկները գրանցել են նրա մահը, գրում է «Կոմերսանտը»։ «Կատարվեն են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման գործողությունները, որոնք դրական արդյունք չեն տվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նավալնին պատիժը կրում էր Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Խարթ ավանում գտնվող «Բևեռային արջ» ուղղիչ գաղութում, ուր նրան վերջերս էին տեղափոխել Վլադիմիրի մարզից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պատիժների հարկադիր կատարման դաշնային ծառայությունը զբաղվում է բոլոր ստուգումներով, հատուկ հանձնարարություններ հարկավոր չեն։ Նա հավելել է, որ Նավալնու մահվան պատճառները պետք է պարզեն բժիշկները։ Նավալնին դատապարտվել էր այսպես կոչված «ծայրահեղականության գործով», որով նրան մեղադրանք է ներկայացվել է ՌԴ ՔՕ 7 հոդվածով, որոնցից ամենածանրը Ռուսաստանում ծայրահեղական ընկերակցություն ստեղծելու մասին էր։ 2023–ի օգոստոսին նա դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման և Վլադիմիրի շրջանից տեղափոխվել հատուկ ռեժիմի գաղութ։ «Ծայրահեղականության գործով» դատավարությունը գատղնի էր ընթացել՝ այն սկսվել էր հունիսի 19–ին և ընդամենը մեկ ամիս տևել, իսկ բոլոր նիստերը դռնփակ են անցել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |