Վրացական ընդդիմությունն ի զորու է արգելափակել երկրի սահմանային ՀԱԿ-երը 6 մայիսի 2009 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Վրացական ընդդիմությունն իսկապես ի զորու է արգելափակել երկրի սահմանային հսկիչ-անցումային կետերը, եթե Միխայիլ Սահակաշվիլին չկատարի իր տված խոստումը: Բայց ընդդիմությունն այդ գաղափարի իրականացման համար առայժմ քայլեր չի ձեռնարկում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է վրացի քաղաքագետ, Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար Պաատա Զաքարեշվիլին: «Երեկվա իրադարձություններից հետո վրաց ընդդիմությունը որոշել է ժամանակավորապես հետաձգել այդ գաղափարի իրագործումը: Ինձ թվում է, որ ընդդիմության առաջնորդները կհրաժարվեն այդ գաղափարից, քանի որ ՀԱԿ-երի արգելափակումը կվնասի մեր հարեւան երկրներին»,- ընդգծել է Պաատա Զաքարեշվիլին:Վերջերս վրաց ընդդիմության առաջնորդներից Գուբազ Սանիկիձեն հայտարարեց, որ ընդդիմության կողմնակիցները կսկսեն արգելափակել Վրաստանի բոլոր սահմանային հսկիչ-անցումային կետերը, եթե Միխայիլ Սահակաշվիլին չկատարի իր խոստումը` մինչեւ մայիսի 11-ը հրաժարական տալ: «Մենք ներողություն կհայցենք Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, մյուս երկրներից, որոնք չեն կարողանա փոխադրումներ իրականացնել Վրաստանով»,- երկուշաբթի օրը Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց կայացած տեղեկատվական ցույցին հայտնել է Սանիկիձեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |