ԱԺ նախագահ․ Շատ կասկածում եմ՝ ՀՀ-ի վրա Թուրքիայի հարձակման դեպքում ՌԴ սահմանապահները կպաշտպանեն մեզ27 մարտի 2024 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշմանը, նշել է, որ ՌԴ սահմանապահներին հայ-թուրքական սահմանից դուրս բերելու խոսակցություն չի եղել։ «Հիմա էլ խոսում են, թե Թուրքիայի սահմանը ով է պահելու։ Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հիմա որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»,- ասել է Սիմոնյանը։ Դիտարկմանը, թե նշված հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում կորոշի հայ-թուրքական սահմանից էլ դուրս բերել ՌԴ սահմանապահներին, Սիմոնյանը պատասխանել է, որ նման խոսակցություն չի եղել՝ ինքը պարզապես արձագանքում է վերլուծաբանների կարծիքներին։ Սիմոնյանն ասել է, թե «Զվարթնոց» օդակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |