«Հայաքվե»․ Չհավատալ և չտարածել ադրբեջանական գերության մեջ սպառնալիքի տակ կորզված խոսքերը և ուղերձները

«Հայաքվե»․ Չհավատալ և չտարածել ադրբեջանական գերության մեջ սպառնալիքի տակ կորզված խոսքերը և  ուղերձները

PanARMENIAN.Net - «Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցների անոնսին, և կոչ արել չհավատալ և չտարածել սպառնալիքի տակ կորզված խոսքերին և ուղերձներին:

«Մարտի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն անոնս էր հրապարակել Բաքվի բանտում բռնի կերպով և ապօրինաբար պահվող` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասնակցությամբ մտացածին ֆիլմի նկարահանման կադրերից:

Կադրերում երևում է, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, անարգելով մարդու իրավունքների միջազգային հիմնարար սկզբունքները, «հարցազրույց» է կորզում պատանդառված հայ ղեկավարներից և պատրաստվում այն հեռարձակել այսօր՝ մարտի 28-ին:

Հիբրիդային պատերազմի, հոգեբանական ճնշումների հակահայ քարոզչագործիքները նոր երևույթ չեն։ Հայաստանի ներկայիս թուլամորթ ղեկավարի կողմից դիմադրության բացակայության պայմաններում Բաքվի բռնապետական վարչակարգը կիրառում է հոգեբանական ներազդման ամենաքստմնելի միջոցը` անպաշտպան, պատանդի կարգավիճակում պահվող մեր հայրենակիցներին նվաստացնելը:

Ալիևյան ցեղասպան ռեժիմն այս քայլով ձգտում է ոչ միայն խոր հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին, նրանց հարազատներին, այլև նվաստացնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։

Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին, ոչ մի դեպքում սոցիալական ցանցերում չտարածել վերը նշված տեսանյութը կամ դրա առանձին հատվածներ, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին, ուղերձներին:

Ագրեսորի, ահաբեկչի դեմ պայքարի միջոցը մեկն է` հավատարիմ մնալ մեր արժեքներին, դուրս գալ վախի շրջանակից և համախմբված հակահարված տալ:

Մենք ամեն ինչ անելու ենք, որ Բաքվի ցեղասպան վարչախումբը պատասխան տա իր այս ստոր, հակամարդկային արարքների, իսկ ՀՀ օկուպացիոն վարչախումբը՝ դավաճանական անգործության համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---