Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ

Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ն աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։ Նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում, տեղեկացնում է Արմենպրեսը։

Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած է ԵՄ-ում Միության անդամ պետությունների դեսպաններից։ Կոմիտեի հիմնական պատասխանատվության ոլորտներն են ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունն ու ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը։ Հիմնական գործառույթների շարքում են միջազգային իրավիճակի վերահսկումը, Եվրոպական խորհրդին ռազմավարական մոտեցումներ առաջարկելը, ինչպես նաև ապահովել ճգնաժամային կառավարման գործողությունների քաղաքական վերահսկություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---