ԱԳՆ–ն՝ Times-ի հոդվածի մասին․ ՄԹ հետ միգրանտների հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել

ԱԳՆ–ն՝ Times-ի հոդվածի մասին․ ՄԹ հետ միգրանտների հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ–ն, մեկնաբանելով The Times պարբերականում հրապարակված հոդվածը, որի համաձայն քննարկվում է ՄԹ–ից արտաքսվող միգրանտներին ՀՀ–ում ընդունելու հարցը, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ այդ հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել։ Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Հայաստանի Հանրապետությունն ու Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- ասել է նա։

Ըստ պարբերականի, Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ՛Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոթսվանայի հետ՝ Ռուանդայի միգրանտների արտաքսման սխեման կրկնօրինակելու համար։

The Times–ը, հղում անելով իր տնօրինության տակ հայտնված Մեծ Բրիտանիայի ԱԳՆ փաստաթղթերին, գրել է, որ Լոնդոնը բանակցություններ է սկսել 4 երկրի հետ, որոնք կարող են ընդունել ՄԹ–ից արտաքսվող ապօրինի ներգաղթյալներին՝ այդ երկրներն են Հայաստանը, Բոթսվանան, Կոտ դ՛Իվուարը և Կոստա Ռիկան։ Ըստ պարբերականի, հենց այդ երկրների հետ է Լոնդոնը մտադիր համաձայնագիր կնքել՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև կնքվածի նմանությամբ:

ՄԹ իշխանություններն արդեն մի քանի տարի է փորձում են լուծել ապօրինի ներգաղթյալների խնդիրը, որոնց ծովով տեղափոխում են հանցավոր խմբավորումները։ Կառավարությունում կարծում են, որ Ռուանդա արտաքսման հեռանկարը Բրիտանիան պակաս գրավիչ կդարձնի Ալբանիայից, Աֆղանստանից, Իրանից, Իրաքից և Սիրիայից ապօրինի ներգաղթյալների համար, որոնց մեծ մասը ապօրինի է հայտնվում երկրում՝ Ֆրանսիայից ՄԹ հասնելով ծովով։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---