Առաջին կանադացի փորձագետը միացել է ՀՀ–ում ԵՄ առաքելությանը15 ապրիլի 2024 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի փորձագետը։ Այդ մասին ասվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Ուրախ ենք ողջունել առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ առաքելության կազմում։ Կանադան ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունն է, որն աջակցում է առաքելությանը։ Շնորհակալ ենք արժեքավոր համագործակցության համար»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12–ի ասուլիսում հայտարարել էր, որ չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |