Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել

Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է  խախտել

PanARMENIAN.Net - 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614 դեպք և մոտ 251 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 102,64 մլն դրամի չափով, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

– մթերային խանութի, այլ, հանրային սննդի (հանդիսությունների սրահ չունեցող), բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 20 մլն դրամ տուգանք,

– ծխախոտի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,

– կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3․65 մլն դրամ տուգանք,

– հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է մոտ 2․25 մլն դրամ տուգանք, – հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է մոտ 12.75 մլն դրամ տուգանք,

– մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 2․26 մլն դրամ տուգանք,

– մթերային խանութի, տնտեսական ապրանքների խանութի և այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 20 մլն դրամ տուգանք,

– տնտեսական ապրանքների խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 31․73 մլն դրամ տուգանք։

Կոմիտեի հրապարակած ցուցակի համաձայն, 10 մլն դրամով տուգանվել է «Էվրիկա» մթերային խանութը, հեղուկ և կոշտ վառելիքի վաճառք իրականցնող CPS-ը՝ 10 մլն դրամով, «Հերմիտաժ» կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութը՝ է 3.7 մլն դրամով և այլն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---