Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին19 ապրիլի 2024 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։ Ապրիլի 26-ից մայիսի 10-ը գործող ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինի շանսոնյեի 10 դիմաքանդակ։ Ինտերակտիվ այս եզակի ցուցահանդեսն իր այցելուներին կօգնի բացահայտել «թաքնված» Շառլին։ Ցուցահանդեսի հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական և հոգևոր ժառանգությունը գնահատելու գաղափարը։ Հեղինակը նրա արվեստը ջանացել է թարգմանել քանդակային լեզվի յուրովի՝ իրեն բնորոշ ձևամտածողությամբ։ «Դիմաքանդակներում խնդիր չեմ ունեցել պատճենահանել, այլ ցանկացել եմ մատուցել իմ ընկալմամբ, իմ մեկնաբանությամբ։ Լուսախաղը ինչ-որ չափով Շառլի բեմական եռանդուն և հարուստ ու անսպասելի տոնականությունն է, որը նա վաթսուն տարի պարգևում էր մարդկությանը և հային։ Շառլին տեսել եմ և տեսնելու եմ իմ ձևով, իմ աշխարհընկալմամբ և իմ քանդակային ձևամտածողությամբ»,- նշel է Մկրտիչ Մազմանյանը՝ ներկայացնելով ցուցահանդեսի գաղափարը և խոսելով դիմաքանդակների մասին։ Ցուցահանդեսի բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը։ Մազմանյանի տարածական քանդակները՝ բրոնզից և մարմարից, նկարագրվել են որպես «վերացական, բայց ռեալիզմ պարունակող»: Արվեստագետի աշխատանքներում արտացոլվում են մարդկային փառասիրությունը, զարթոնքը և էվոլյուցիան։ Մազմանյանի քանդակագործության յուրօրինակ ոճը ձևավորվել է բազմաթիվ մշակույթների և գեղարվեստական ոճերի միախառնումից, չնայած նա ամենաշատը սովորել ու ոգեշնչվել է բնությունից և մարդկանցից։ Մազմանյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է մարդուն՝ իր ամբողջ գեղեցկությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |