Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել19 ապրիլի 2024 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալել են Meclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիևին։ Այդ մասին նա ինքն է հասցրել հայտնել իր գործընկեր լրագրողներին։ Նրան բերման են ենթարկել ապրիլի 18–ի երեկոյան օդանավակայանում, երբ նա արդեն անցել էր սահմանապահ հսկողությունը և պետք է նստեր դեպի Ստամբուլ չվերթին, հայտնում է Turan.az-ը։ Նրան ձերբակալել են իշխանամետ Qafqazinfo կայքում նրա մասին հոդվածի հրապարակումից մի քանի ժամ անց։ Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը, ինչպես Abzas Media–ի և Toplum TV–ի աշխատակիցները։ Վերջին ամիսներին Ադրբեջանում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցների մոտ 20 տասնյակ լրագրողներ։ Ադրբեջանի գծով ԵԽԽՎ զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հայտարարել է, որ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի, ներառյալ այցերը բանտեր։ Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |