Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն, հայտնում է Аrmsport-ը։

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացել է «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվել է Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճել է «Սկուդետոն»՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։

Մինչ միլանյան ակումբը, հայ ֆուտբոլիստը թոփ 5 լիգաների շրջանակում հանդես է եկել իտալական «Ռոմայում», անգլիական «Արսենալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում», գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։

Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։

«Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն իր հիմնադրման օրվանից չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։ Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում՝ 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---