ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր30 ապրիլի 2024 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հայաստանն ու Ֆրանսիան 2023–ին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |