Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո

Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը, որը ժամանել է Հայաստան, X-ի իր միկրոբլոգում իր այցը կարևոր է անվանել ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո։

«Կարևոր այց Հայաստան՝ ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո։ Անհամբեր հանդիպումների եմ սպասում մի շարք պաշտոնյաների հետ՝ քննարկելու Եվրոպայի և Հայաստանի միջև ավելի սերտ գործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները Կայունության և աճի մեր նոր ծրագրի շրջանակում»,- ասվում է գրառման մեջ։

Գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գործադիր մարմնի այլ և Ազգային ժողովի անդամներին։

Խերտ Յան Կուպմանի տարածաշրջանային այցը կտևի մինչև մայիսի 4-ը՝ նա կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---