Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը

Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Al-Jazeera–ին հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ժամանակավորապես հյուրընկալել Գազայում պատերազմի պատճառով վտանգված ձեռագրերը։

Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն։

«Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավմանը. մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ մոտ 100,000 հայեր ստպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը։ Այսպիսով, մենք դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավորելուն:

Վերջերս մենք հումանիտար օգնություն ուղարկեցինք, որպեսզի օգնենք թեթևացնել այն մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում: Ընդհանրապես, մենք միշտ աջակցել ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։

Բացի այդ, մենք պատրաստ ենք աջակցել մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր ժառանգությանը. մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի»,–ասել է Միրզոյանը։

Հայաստանը մոտ 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք էր բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ժամանակ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---