Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել

Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ պայմանավորվել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։

Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը:

«Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան: Ես ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը։

Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ», –ասվում է գրառման մեջ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---