Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի17 մայիսի 2024 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը մտադիր է Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել։ Այդ մասին Ադրբեջանում հայտարարել է Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը, հայտնում է Minval.az-ը։ Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում։ Պարխամովիչը պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակության կազմում է այցելել Արցախ, այդ թվում Շուշի։ Լուկաշենկոն բելառուսական արտադրության 2 տրակտոր է նվիրել Շուշիին։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա»,–նշել է Բադալյանը ՀՀ-ում աերոտիեզերական մեքենաշինության դպրոց է հիմնադրվել Հիմնադրամում կրթությունն անվճար է Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա Մինասյան. Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա, բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա Նա նշել է, որ իրենք չպետք է իշխանության ցանկություններով շարժվեն |