Ucom-ը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ17 մայիսի 2024 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ը Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության օրն է, որը կապված է 1865 թվականի մայիսի 17-ին Հեռահաղորդակցության միջազգային միության ստեղծման հետ։ Այսօր Հեռահաղորդակցության միջազգային միությունը Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գործակալություններից է և համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների տարածման ուղղությամբ և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։ Այս գործակալությունը ստեղծվել է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հեռահաղորդակցության տեխնոլոգիաները նպաստում են ՄԱԿ-ի գլոբալ նպատակների իրականացմանը, իսկ հեռահաղորդակցությունը մարդկության հետագա զարգացման և առկա խնդիրների լուծման հիմքեր ու հնարավորություններ ստեղծող ոլորտ է։ Հայաստանն էլ Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է, և Ucom-ը որպես Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություն իր բաժանորդներին է առաջարկում կապի ծառայություններ և որակյալ ու արագ ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև բաժանորդների կողմից շատ պահանջված փաթեթային լուծումներ։ «Ucom-ը Հայաստանում բազմաթիվ բաժանորդներ ունի, և այս պահին մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցը, որպեսզի երկրի բոլոր անկյուններում մեր հայրենակիցները կարողանան բարձրորակ ինտերնետ կապից օգտվել։ Սա մեծ պատիվ է մեզ համար և մեծ պատասխանատվություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր բաժանորդների մեծ մասն ընտրում է օգտվել մեր ծառայություններից փաթեթային տարբերակով՝ վստահելով մեզ թե՛ բջջային կապի, թե՛ ֆիքսված ինտերնետի և թե՛ հեռուստատեսության հարցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում և՛ ֆիքսված, և՛ բջջային ցանցը։ Մասնավորապես, անցած և ընթացիկ տարիների ընթացքում ֆիքսված ցանցը գործարկվել է 6 նոր բնակավայրերում։ Ցանցի ընդլայնման և արդիականացման համար ընկերությունը համագործակցում է աշխարհում առաջատար Nokia ընկերության և այլ միջազգային գործընկերների հետ, իսկ նոր ու ժամանակակից հեռուստատեսության լուծումները ներդրվում են միջազգային MediaKind ընկերության հետ համագործակցությամբ:
Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |