Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը

Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը

PanARMENIAN.Net - Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում վերաբացել է Կապի թանգարանը։

Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։

Ողջունելով տելեկոմ ոլորտով հետաքրքրվող հյուրերին՝ Հայկ Եսայանը նշել է, որ, չնայած Կապի թանգարանի երիտասարդ լինելուն, այն պահպանում է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման մի քանի դարյա պատմություն։

«Հպարտ ենք, որ կարող ենք այս հարուստ ժառանգությունը ներկայացնել և նորարարական մտածելակերպով ոգեշնչել այցելուներին։ Team-ը, որպես Հայաստանի առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ, շարունակում է գրել ոլորտի պատմությունը՝ ներդնելով ամենաարդիական տեխնոլոգիաները: Մեր նպատակն է ոչ միայն պահպանել անցյալի ձեռքբերումները, այլև ձևավորել ապագան»,–ասել է նա։

Ուսանողներն այցելել են նաև ընկերության տվյալների կենտրոն, որն ամենամեծերից մեկն է Հայաստանում։ Այստեղից է ապահովվում ինտերնետ և թվային ծառայությունների տրամադրումը միլիոնավոր բաժանորդների՝ երկրի ներսում և դրա սահմաններից դուրս։

Թանգարանի առաջին հյուրերից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համակարգչային ճարտարագիտություն բաժնի երկրորդ կուրսի ուսանող Միլենա Թովմասյանը, կիսվելով իր տպավորություններով, ասել է, որ այս այցելությունը թանգարան ոչ միայն հետաքրքիր էր բովանդակությամբ, այլև կարևոր էր իր համար մասնագիտության նեղ ուղղությունը ընտրելու ճանապարհին։

Կապի թանգարան այցելությունը եզակի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ, ցանկանում են տեսնել անցած դարում օգտագործված կապի սարքեր և ավելին իմանալ թվային հեղափոխության մասին:

Թանգարանների գիշեր միջոցառման շրջանակում Կապի թանգարանի դռները ժամը 18:00-ից 22:00-ն բաց կլինեն բոլորի համար։ Հետագայում այն կգործի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 13:00-16:00-ն, իսկ խմբային այցերի համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել՝ զանգահարելով 010410410 հեռախոսահամարին կամ գրելով museum@telecomarmenia.am էլ․ հասցեին։ Թանգարանը գտնվում է Երևանի Ազատության պողոտա 24/1 հասցեում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---