Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի

Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ մայիսի 10-11-ին Ալմաթիում կայացած բանակցություններից հետո գործընթացի շարունակման հարցում ՀՀ մոտեցումները։ Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը։

Զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե’ երկկողմ, թե’ Եվրոպական միության հարթակում։ Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտության շուրջ։

«Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության առավելագույն սերտացման ուղղությամբ, և այս ճանապարհին մենք մեծապես կարևորում ենք նույն սկզբունքները կիսող Նիդերլանդների հետ շարունակական ակտիվ փոխգործակցությունը»,- ընգդծել է ՀՀ ԱԳ նախարարը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---