Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը22 մայիսի 2024 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը։ Իսպանիայի որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28–ին։ Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար։ Այդպիսի որոշում է կայացրել ԱԳ նախարար Իսրայել Կացը։ «Իսրայելն անուշադրության չի մատնի այս իրավիճակը»,–ասել է նա, գրում է BFM.ru-ն։ Պաղեստինի վարչակարգը կոչ է արել Եվրոպայի մյուս պետություններին հետևել Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի օրինակին, որոնք ընտրել են «տարածաշրջանի գործերում խաղաղության, կայունության և միջազգային իրավունքի գերակայության հաստատման ճանապարհը»։ Պաղեստինի պետությունը ճանաչված է 140 երկրի կողմից, այդ թվում ՌԴ–ի։ Սակայն իրավիճակի բարդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՄԱԿ ԱԽ 3 պետություն՝ ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այդ երկների թվում չեն։ 2023-ի հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալները Գազայի հատվածից հարձակվեցին հրեական ավանների վրա՝ սպանվեց մոտ 1200 իսրայելցի, ևս մոտ 250 իսրայելցի պատանդառվել է: Իսրայելը պատասխան գործողություններ սկսեռց և հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համասի» ահաբեկիչներից: Բազմաթիվ երկրներ անհամաչափ են գնահատում Իսրայելի գործողությունները։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |