Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է23 մայիսի 2024 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ում արձագանքել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևային, որին վրդովվեցրել էր Le Point-ում հրապարակված հոդվածը բռնապետ Ալիևի մասին։ Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքն ու նշել, որ Ադրբեջանի դեսպանի համար ճշմարտությունը ցավալի է։ «Ադրբեջանի դեսպանը ճշմարտությունը ցավալի է համարում․․․ գերազանց աշխատանք է, Le Point»,–գրել է Բյուիսոնը։ Le Point պարբերականը «Ալիև՝ բռնապետը, որը զայրացած է Ֆրանսիայի վրա» վերնագրով հոդված էր հրապարակել՝ անդրադառնալով Ալիևի դերին Նոր Կալեդոնիայում իրավիճակի ապակայունացման գործում։ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) ստեղծված իրավիճակին։ Նախարարն ասել է, որ անկարգություններ հրահրողները «գործարք են կնքել» Ադրբեջանի հետ: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել է ֆրանսիացի նախարարը՝ պատասխանելով այդ ճգնաժամին Բաքվի միջամտության մասին հարցին: Մինչդեռ Բաքվի նախաձեռնող խումբը միացել է հաջակցություն Նոր Կալեդոնիայի «Ֆրանսիայի վերջին գաղութներում անկախության համար պայքարող» կազմակերպությունների հայտարարությանը։ Ապրիլի 18-ին Ադրբեջանը և Նոր Կալեդոնիան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Վերջին տարիներին Ադրբեջանը, լինելով չմիավորված երկրների կազմակերպության նախագահը, սերտ կապեր է հաստատել Նոր Կալեդոնիայի ղեկավարների հետ՝ սատարելով «անկախության համար և գաղութացման դեմ նրանց պայքարին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |