Սփյուռքի ուսանողները, որոնք ճարտարապետություն են ուսանում, վճարելու են այնքան, ինչքան ՀՀ քաղաքացիները

PanARMENIAN.Net - Այս տարի սփյուռքի ուսանողները Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողները վճարելու են այնքան, որքան եւ ՀՀ քաղաքացիները: Այս որոշումն ընդունվել եւ ներկայացվել է համալսարանին ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից այն բանից հետո, երբ սփյուռքի ուսանողներն իրենց դժգոհությունն արտահայտեցին կրթության համար վճարների վերաբերյալ: Ի սկզբանե այս որոշումը տարածվում էր միայն ԱՊՀ երկրների հայազգի ուսանողների վրա, բայց այժմ այն գործում է նաեւ հայկական սփյուռքի բոլոր ներկայացուցիչների համար:



«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ճարտարապետական ֆակուլտետին այս որոշման համար: Հուսով եմ, նմանատիպ որոշում կընդունվի ՀՀ այլ բուհերի համար»,- նշել է ՀՀ սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը:



Նշենք, որ նմանատիպ դիմում հղվել էր նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանին, սակայն այն չէր բավարարվել:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---