Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին

Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի ընդունման պատճառով ԱՄՆ վարչակազմը նոր քաղաքականության է անցնում Վրաստանի իշխանությունների հանդեպ՝ վիզային սահմանափակումներ ներմուծելով։ Այդ մասին ասվում է նրա գրավոր հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Վրաստանում ընդունված նոր օրենքը կսահմանափակի «կարծիքի արտահայտման և հավաքների ազատությունը, կխոչընդոտի անկախ ԶԼՄ–ների աշխատանքը», հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ ի պատասխան ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումների քաղաքականության է անցնում, որը կիրառվելու է այն անձանց հանդեպ, որոնք պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար կամ մասնակից են դրան, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հանդեպ։

«Այդ անձանց շարքին են դասվում քաղհասարակության և խաղաղ հավաքների ճնշման համար պատասխանատու անձինք»,–ասել է Բլինքենը։

Նման անձինք իրավունք չեն ունենա ստանալ ԱՄՆ մուտքի արտոնագիր և չեն կարողանա այցելել ԱՄՆ։

Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն աննախադեպ ու զավեշտալի է անվանել վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը։

Վրաստանի խորհրդարանը, չնայած աննախադեպ բազմամարդ բողոքի ցույցերին, երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը այն կարող է շրջանցել։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---