Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը

Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը

PanARMENIAN.Net - Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը: Այդ մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Արդարացվել են նաև գործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և նախկին գյուղատնտեսության նախարարության աշխատակից Գևորգ Հարությունյանը։

Նրանք մեղադրվում էին պետությունից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար։ Դատախազությունը պահանջել էր նրանց մեղավոր ճանաչել, բայց ազատել պատասխանատվությունից, քանի որ անցել է նրանց վերագրվող արարքի վաղեմության ժամկետը։ Պաշտպանական կողմն էլ պահանջել էր ճանաչել և հռչակել Սարգսյանի, Բեգլարյանի և Հարությունյանի անմեղությունը:

Արդարացման դատավճռի հրապարակումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի։

Դատարանի որոշմամբ վերացվել են Սարգսյանի, Բեգլարյանի և Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---