«Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ

«Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանում 41 օր հացադուլ արած հետաքննող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտնել է, որ արդեն Փարիզում է ու շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրեն։

Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել, գրում է Panorama.am-ը։

Նիկոլյանը հայտնել է, որ էլեկտրասրտագրություն է անցել, պետք է սկսի սնվել, սակայն առայժմ միայն հեղուկներով։

«Իմ պայքարը լեգիտիմ է և շարունակելու եմ այն մինչև իմ կյանքի վերջին օրը, մինչև մահը։ Լավանամ, սնվեն, առողջանամ, որ պայքարես շարունակեմ ձեզ հետ, թեկուզ մենակ»,- ասել է նա։

Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Ի նշան բողոքի՝ Լեո Նիկոլյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պարզաբանել, թե ինչ հիմքով է արգելվում իրեն մուտք գործել հայրենիք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---