ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են սահմանը հատած ադրբեջանցի զինվորին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանական բանակի զինծառայող Անար Գաջիեւի հետ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հատել էր սահմանը եւ հայկական կողմի կողմից գերի վերցվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ ռազմագերիների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: «ԿԽՄԿ ներկայացուցչության միջոցով Ստեփանակերտում ռազմագերին նամակ է ուղարկել մորը: Զինվորն իրեն լավ է զգում»,- հայտարարել է Վիկտոր Քոչարյանը:



Ադրբեջանական բանակի զինծառայող Անար Գաջիեւը մայիսի 10-ին չբացահայտված հանգամանքներում անցել է հատման գիծը եւ հայտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքում: Գաջիեւը բանակ էր զորակոչվել անցյալ տարի:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---