Բերնար Ֆասիեն խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ Կովկասի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ14 մայիսի 2009 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Մեկուկես ամսվա ընթացքում ես չորրորդ անգամ եմ տարածաշրջանում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նրա խոսքերով, այսօր տեղի կունենան նրա հանդիպումները ՀՀ ԱԳՆ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ հանդիպումներից հետո Բ.Ֆասիեն կմեկնի Թբիլիսի, Բաքու եւ Անկարա: Ինչպես հաղորդել է Ֆասիեն, նրա այցի նպատակը տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ Կովկասի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցելն է: Բերնար Ֆասիեն հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Պրահայում կայացած հանդիպման արդյունքները, սակայն, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերն ավելի մեծ հասկացություն կդրսեւորեն: «Ընդհանուր վիճակն այնքան էլ վատը չէ, սակայն կարող էր ավելի լավը լինել»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը: Նա հիշեցրել է, որ 15 տարի է անցել հրադադարի մասին Բիշքեկի արձանագրության կնքման օրվանից եւ ընդգծել է դեսպան Վ.Կազիմիրովի դերն այդ փաստաթղթի ստորագրման գործում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |