Նաիրիտում շարունակվում է փոքր պայթյունների շարքը

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» ՓԲԸ-ում մինչեւ հիմա փոքր պայթյուններ են լսվում: Կրակն արդեն չի երեւում, բայց ծուխը շարունակում է նույն ինտենսիվությամբ դուրս գալ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել փրկարարների բրիգադը: Գործարանի շրջակա տարածքը փակ է տրանսպորտի երթեւեկության համար: Այլեւս կատարվածի ոչ մի մանրամասներ չի հաջողվում իմանալ:



Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: Ներկա պահին գործարանի վերեւում ծխի հսկայական քուլաներ են երեւում:



15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---