ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի մեխանիզմի, որը հնարավորություն կտա հետեւել, որ պետական պաշտոնյաները չզբաղվեն բիզնեսով14 մայիսի 2009 - 23:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվում է։ Այս օրենքը ունի նաեւ հակակոռուպցիոն բովանդակություն եւ մենք ունենք նաեւ այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը եւ կատարում ենք այս նախագիծը հաստատելով։ Իհարկե, ապագայում անհրաժեշտ կլինի հետեւել, որ այս սահմանադրական նորմը լիովին կատարվի Հայաստանում»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |