Հրդեհը «Նաիրիտում» տեղայնացվել է

PanARMENIAN.Net - Հրդեհը Երեւանի «Նաիրիտ» կաուչուկի գործարանում տեղայնացվել է: Այս պահի դրությամբ տարվում են աշխատակիցների որոնողական աշխատանքներ: Պատահարի վայրում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:



Կրակի մարման աշխատանքներին մասնակցել է հրշեջ 27 անձնակազմեր:



Այսօր, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ: Գործարանի մերձակա տարածքը շրջափակված է ոստիկաններով եւ փակ է տրասնպորտի համար:



Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս «Նաիրիտին» մերձակա թաղամասերի բնակիչներին չբացել պատուհանները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել նախարարությունում, վարակի վտանգ չկա, սակայն պատուհանները խորհուրդ չի տրվում բացել ծխի պատճառով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---