«Արեւելյան գործընկերությունը» Հարավային Կովկասին Ռուսաստանից հեռու տանելու լավ հնարավորություն է

PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությունը երկու չափանիշ ունի. առաջինը վերաբերում է ինքնին ԵՄ-ին, այսինքն` թե ինչպիսի քաղաքականություն է վարում Եվրամիությունը Հարավային Կովկասի առնչությամբ, իսկ երկրորդը` տարածաշրջանում նոր քաղաքականության ստեղծում, ԵՄ դերը որպես միջազգային խաղացող ԽՍՀՄ փլուզումից հետո»,- «Հարավային Կոկվասում անվտանգության վերանայում` տարածաշրջանային հակամարտություբններ, կայունություն եւ վերափոխություն» միջազգային համաժողովին հայտնել է IRIS (Strategiques Միջազգային հարաբերությունների ինստիտուտ) հետազոտությունների տնօրեն եւ ԵՄ արտաքին քաղաքականության ոլորտի մասնագետ Լուրա Դելկուրը: «ԵՄ երբեք չի միջամտել Հարավային Կովկասի երկրների միջեւ հակամարտություններին եւ երբեք միջազգային խաղացողի կամ «առաջատար գործողի» քաղաքականություն չի վարել»,- հայտնել է Դելկուրը` նշելով, որ ռուս-վրացական պատերազմից հետո ներգրավումը հակամարտության մեջ անխուսափելի էր:



«Եվրամիությունը երկու սկզբունք է հետապնդում. առաջինը վերաբերում է ազգային պետության կառուցման սկզբունքին, երկրորդը` տարածաշրջանի բոլոր երեք երկրների միջեւ վստահության մթնոլորտի կառուցում»,- հայտնել է նա` ավելացնելով, որ «Արեւելյան գործընկերությունը» Հարավային Կովկասին Ռուսաստանից հեռու տանելու լավ հնարավորություն է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---