Սոչիում համաձայնագիր է ստորագրվել «Հարավային հոսանքի» կառուցման վերաբերյալ15 մայիսի 2009 - 23:53 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Սոչիում ռուսական «Գազպրոմը» համաձայնագիր է կնքել Բուլղարիայի, Հունաստանի ու Սերբիայի միջեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման մասին` այդ երկրների տարածքով «Հարավային Հոսանք» գազամուղի անցկացման կազմակերպման նպատակով:Ինչպես հաղորդել են «Գազպրոմի» ներկայացուցիչները, կնքված փաստաթղթերը «հաստատում են կողմերի փոխգործակցության սկզբունքները նախագծի նախաներդրումային փուլում եւ որոշում են համատեղ ձեռնարկությունների ստեղծման պայմանները, կարգը եւ գործունեության մեխանիզմները»: Հունաստանի ու Բուլղարիայի հետ համատեղ ձեռնարկություններ են ստեղծվում պարիտետային հիքմի վրա, իսկ «Գազպրոմի» մասնաբաժինը Սերբիայի հետ համատեղ ձեռնարկությունում կկազմի 51 տոկոս, իսկ «Սերբիագազինը»` 49 տոկոս: Այսօր նաեւ տեղի է ունեցել «Հարավային հոսանքի» կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի երկրորդ լրացման ստորագրման արարողությունը «Գազպրոմի» եւ իտալական «ԷՆԻ» ընկերության միջեւ: Փաստաթուղթը կկնքվի ՌԴ եւ Իտալիայի վարչապետեր Վլադիմիր Պուտինի եւ Սիլվիո Բերլուսկոնիի ներկայությամբ: «Լրացումը նախատեսում է բարձրացնել «Հարավային հոսանք» գազամուղի ծովային հատվածի արտադրողականությունը մինչեւ 63 մլրդ խորանարդ մետր տարեկան, ինչպես նաեւ կանոնակարգում է գազի մարկետինգի հարցերը նախագծի շրջանակներում»,-ասել են «Գազպրոմում», հաղորդում է Gazet.a.ru-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |