Հայաստանը պետք է բարգավաճի, գտնում է նախկին դաշտային հրամանատարը16 մայիսի 2009 - 00:03 AMT PanARMENIAN.Net - «Հայրենասեր» ակումբի նախաձեռնությամբ Հայաստանի մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանի եւ նրա զինակիցների հետ: Նրանք պատմեցին, թե ինչ գնով հաջողվեց հայ ժողովրդին ազատագրել Արցախը: Այն մասին, թե ինչպես հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելան բոլորը` զառամյալ ծերունիներից մինչեւ անչափահաս` զինված միայն ինքնաշեն ու որսորդական հրացաններով: «Ոչ ոք չի համարձակվի նույնիսկ մեկ մետր հայկական հող տալ թշնամուն, քանի որ նրա ամեն մի միլիմետր շաղախված է հայի թափած արյունով: Մենք մեր գործն արեցինք մարտի դաշտում եւ հարցի վերջնական լուծումը թողեցինք քաղաքական գործիչներին ու դիվանագետներին: Եթե նրանք համարձակվեն սխալվել, մենք կվերադառնանք եւ կձեւակերպենք հարցի վերջնական լուծումը մեր միջոցներով»,-վստահեցրել է Արամ Թորգոմյանը: Նա ընդգծել է, որ այն ժամանակ իրենց հակազդում էր լավ զինված եւ մասնագիտացած կանոնավոր բանակը: Եվ եթե այդ պայմաններում իրենց հաջողվեց հաղթել, ապա այժմ դա ավելի դյուրին կլինի անել: Արամ Թորգոմյանը եւ նրա զինակիցներն ընդգծել են, թե որքան կարեւոր է համախմբված ապրել եւ գործել եւ խորհուրդ են տվել երիտասարդներին ավելի շատ վստահել միմյանց, լավ մասնագետներ լինել եւ իրենց լուման ներդնել երկրի զարգացման գործում: «Մեր երկիրը պետք է բարգավաճի եւ կբարգավաճի: Կգա ժամանակ եւ Հայաստանը դրախտավայր կդառնա»,-վստահաբար ասել է «Արամո» ջոկատի հրամանատարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |