Երեւանում մեկնարկել է «Կանգնեցնել բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզը Հայաստանում» ծրագիրը20 մայիսի 2009 - 23:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Երեւանում մեկնարկել է «Կանգնեցնել բազմադեղորայքակայուն տուբերկուլոզը Հայաստանում» ծրագիրը: Հայաստանում բացի պետական առողջապահական կառույցներից, բազմադեղորայքակայուն թոքախտի խնդրով զբաղվում են Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Էլայ Լիլի - կոմպանիա (Elly Lily and Co) ընկերության ֆինանսավորմամբ: Ծրագրի մեկնարկի շրջանակներում Եր-ան քաղաքի ամենաբանուկ մասերից մեկում` Երիտասարդական մետրոյի շրջակայքում տեղ է ունեցել հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող ակցիա: Ակցիան իրականացրել են ՀԿԽԸ Առողջապահական բաժնի - Էլայ Լիլի - կոմպանիա ընկերության աշխատակիցները, ովքեր կրել են ՀԿԽԸ - Էլայ Լիլիի համազգեստներ - բնակչությանը բաժանել են տուբերկուլոզի խնդիրը լուսաբանող թռուցիկներ:Այսօրվա դրությամբ, երկրագնդի մեկ երրորդը վարակված է թոքախտով: Ամբողջ աշխարհում տարեկան հիվանդանում է 8-10 միլիոն մարդ - մահանում է 2,7-3 միլիոն մարդ: Հայաստանում թոքախտով հիվանդների պաշտոնական թիվը հասնում է 2125, որոնցից 500 մարդ հիվանդ է բազմադեղորայքակայուն թոքախտով: Հանրապետության տարածքում Առողջապահության նախարարությունն իրականացնում է «ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» ծրագիրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |