Աստանայում քննարկվում են ԱՊՀ հումանիտար համագործակցության զարգացման հարցեր21 մայիսի 2009 - 23:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության եւ ԱՊՀ մասնակից-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) կառավարման Խորհրդի նիստը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ԱՊՀ մասնակից-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, նիստի անդամները նշել են փխոխըմբռնման մասին հուշագրի նշանակությունը ՀՀՄՀ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ, որը ստորագրվել էր անցյալ տարվա վերջին: Այդպիսի համագործակցությունը նպաստում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ մի շարք նախագծերի ակտիվ իրագործմանը, որոնց շարքում նախագիծ է` ուղղված ԱՊՀ երկրներում մասնագիտական-տեխնիկական կրթությանը:Անցյալ տարի ՀՀՄՀ աջակցությամբ եւ հովանու ներքո իրագործվել են մշակույթի, կրթության, գիտության, տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցության, սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդների հետ աշխատանքի ոլորտում 70 համատեղ նախագծեր եւ ծրագրեր: Նիստի ժամանակ քննարկվել եւ ընդունվել են մի շարք արդի հարցերի կոնկրետ լուծումներ, որոնք կապված են ԱՊՀ տարածքում հումանիտար համագործակցության կատարելագործման եւ հետագա զարգացման հետ: Դրանց շարքում` ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության ոլորտում Առաջնային միջոցառումների նախագծի քննարկումը 2009-2010 թթ., ՀՀՄՀ ռազմավարական զարգացման հարցեր, ՀՀՄՀ փոխազդեցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԱՊՀ Գործկոմի, ԵվրԱզԷՍ-ի հետ : Հատուկ ուշադրություն է հատկացվել Երիտասարդության տարում տեղի ունեցող առանցքային միջոցառումներին եւ առաջիկա 2010-ում ԱՊՀ Գիտության եւ նորարարության տարվան, ինչպես նաեւ Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի օրվա 65-ամյակին նվիրված միջոցառումներին: Մինչեւ տարեվերջ նախատեսվում են հարյուրից ավել միջոցառումներ եւ հումանիտար ակցիաներ ՀՀՄՀ ձեւաչափում: Հումանիտար համագործակցության կատարելագործման եւ զարգացման հարցերի քննարկումը սպասվում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստում, որը տեղի կունենա մայիսի 22-ին Ղազախստանի մայրաքաղաքում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |