Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն առավել վտանգվածն է22 մայիսի 2009 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսությունը, այս ոլորտի առանձնահատկություններից ելնելով, Հայաստանում ամենից վտանգված բնագավառն է, լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ անդամ, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Վտանգավոր ոլորտներն իսկապես միշտ ֆինանսավորել են բարձր տոկոսադրույքով, դրան գումարվել է նաեւ տնտեսական ճգնաժամը»,- ասել է նա: Մինասյանի խոսքերով, գյուղատնտեսության վարկավորումը բարձր տոկոսադրույքով, մասնավորապես, վերամշակվող արդյունաբերության ձեռնարկությունների ֆինանսավորումն այս ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ չի ստեղծի: Նա նշեց, որ այս տեսանկյունից հնարավոր են որոշակի խնդիրներ` կապված վերամշակվող արդյունաբերության ձեռնարկությունների համար դրամական միջոցներ ձեռք բերելու հետ գյուղատնտեսական արտադրանք գնելու համար: Ինչ վերաբերում է հարկային վճարումներին, ապա մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով, մանր ֆերմերային ձեռնարկությունները չեն գտնվում հարկերի ծանր բեռան տակ, իսկ ինչ վերաբերում է վերամշակվող արդյունաբերության ձեռնարկություններին, այստեղ հնարավոր են որոշակի միջոցառումներ` ուղղված նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: «Մասնավորապես, կառավարության հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում կառավարությունը տրամադրում է երաշխիքներ, ֆինանսավորում կամ բաժնետեր է դառնում: Այնպես որ, կառավարության ուշադրության կենտրոնում գտնվում է նաեւ գյուղատնտեսությունը»,- ավելացրել է Մինասյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |