Սուրենյան. Երևանում 10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն![]() 21 փետրվարի 2025 - 10:27 AMT PanARMENIAN.Net - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ փետրվարի 20–ին Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն։ «Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային»,–ասվում է գրառման մեջ։ Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի ամբողջ տարածքում առատ ձյան տեղումներ են գրանցվել, որոնք պատճառ են դարձել փողոցների փակման, երթևեկության կաթվածահար լինելու և հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում մի շարք ճանապարհներ փակ կամ դժվարանցանելի են։ Փետրվարի 21–ի ժամը10:08–ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։ Սպիտակ-Գյումրի և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Սպիտակ (մինչև 12-րդ կմ), Վանաձոր-Ձորագետ, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան (մինչև ոլորաններ) ճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Մ-2-ից Ջերմուկ, Լոռու, Տավուշի մարզերի բոլոր ճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի ոլորանները և Տավուշի մարզի ճանապարհները՝բեռնատարների համար։ Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Լոռու և Վայոց ձորի մարզերում, Դիլիջան քաղաքում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։ Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներինբուք է։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է: Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |