Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքը թույլատրել միայն 21 տարեկանից

Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքը թույլատրել միայն 21 տարեկանից

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքը թույլատրել միայն 21 տարեկանից: Նա այդ մասին ասել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած կարճ տեսանյութում։

«Խնդրում եմ ձեր կարծիքը ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն 21 տարեկան դարձնելու իմ առաջարկի մասին։

Հայկական բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է։

Խնդրում եմ անպայման գրել Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ, որն ազդեցություն կունենա հարցի հետագա քննարկումների ընթացքում»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---